Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հռոմի պապը ներողություն է խնդրել կաթոլիկ եկեղեցու հանցագործությունների համար

Հռոմի պապը ներողություն է խնդրել կաթոլիկ եկեղեցու հանցագործությունների համար
10.07.2015 | 18:08

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Բոլիվիայում ներողություն է խնդրել հանցագործությունների համար, որ կատարել է Հռոմի կաթոլիկ եկեղեցին Ամերիկայի գաղութացման ժամանակ։ «Ո՞վ կարող է լիարժեք իրավունքով ասել, որ երբ Հռոմի պապը խոսում է գաղութացման մասին, մոռանում է եկեղեցու որոշ գործողություններ։ Ցավով եմ նշում, որ իրականացվել են բազմաթիվ և լուրջ մեղքեր Ամերիկայի բնիկ ժողովուրդների հանդեպ»,- հայտարարել է պոնտիֆիկոսը Սանտա Կրուս քաղաքում։ Ֆրանցիսկոսը հիշեցրել է, որ այդ հանցագործությունները ճանաչել են Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը, Լատինական Ամերիկայի եպիսկոպոսական համաժողովը:

Դիտվել է՝ 663

Մեկնաբանություններ